Կմաքրվի վատը, նախանձը, չարությունը, եթե Քրիստոսին ընդունենք որպես կենդանի Աստծո Որդի

Մանրամասներ
վարդավառ

Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի մատուցվեց Պայծառակերպության տոնին նվիրված տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Պատարագիչ հոգևորականը հընթացս պատարագի խոսված իր քարոզում ներկա հավատացյալներին ներկայացնելով օրվա խորհուրդը, կարևորեց խորհրդին հավատարիմ ապրելը և հավելեց. «Մենք նույնպես կփոխվենք, կդառնանք այլ մարդ, կմաքրվի վատը, նախանձը, չարությունը, եթե Քրիստոսին ընդունենք, որպես կենդանի Աստծո Որդի»: