Ձայնագրության մեջ լսվող ձայնը նրանը չէ, մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է. Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբ

Մանրամասներ
Հայկ Ղևոնդյան Սպիտակցի Հայկո

Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ:

Այս մասին հայտարարություն են տարածել Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանի փաստաբանական խումբը՝ անդրադառնալով նրա ձերբակալման մասին ՔԿ-ի տարածած հայտարարությանը:

«Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և Ոստիկանության շենքերը։