Անընդունելին ոչ թե ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի լկտի պահվածքն էր, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը նրան այդ միջադեպից 15 րոպե հետո պաշտոնանկ չարեց։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ Զուրաբյանի, սա նշանակում է, որ Քննչական կոմիտեն հանդիսանում է Փաշինյանի ստեղծած ռեպրեսիվ մեքենայի կարևորագույն մասը, իսկ Քյարամյանը՝ այն «պողպատե մուրճը», որը նա «թափահարում էր ընտրությունների ժամանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments