Բագրատ Սրբազանը իշխանությունը չի տա նախկիններին, նա վարչապետ դառնալու ամբիցիա էլ չունի

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Շարժմանը Եկեղեցին իր ամբողջ ուժով ներկա չէ, կարիք էլ չկա, բայց սատարում է, սա Եկեղեցուց դուրս շարժում է, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը և այս հարցում Եկեղեցում որևէ տարաձայնություն չկա։ Ամեն հոգևորական ինքն է կշռում որքանով կարող է մասնակցել կամ չմասնակցել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Անդրադառնալով օրենսդրական խոչընդոտներին Բագրատ Սրբազանի երկրի ղեկավար դառնալու հետ կապված հարցին արքեպիսկոպոս Աջապահյանը ընդգծեց, որ Բագրատ Սրբազանը Սահմանադրությանը դեմ չի գնալու։

Խոսելով  երկրի ղեկավարի թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին Աջապահյանը ընդգծեց, որ Բագրատ Սրբազանը իշխանությունը կամ շարժման առաջնորդությունը չի փոխանցի նախկիններին կամ այս իշխանությունից որևէ մեկին, ժողովորդուդը չի ընդունի։

Մանրամասները՝ տեսանյութում։