44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գեւորգյանը այսօր՝ 18:00-ից, կառավարության շենքի դիմաց սկսել է 72 ժամանոց նստացույց:
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ հաշտ չեմ:
Համարում եմ,որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է:
Վստահում եմ Բագրատ Սրբազանին:
Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի:
Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու:
Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված:
Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին»,- հայտարարել է նա:
0Comments