«Պարի Սեն Ժերմենը» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
ՊՍԺ-ն երեկ էր կարող արդեն վաղաժամ չեմպիոն հռչակվել, սակայն սեփական հարկի տակ ոչ-ոքի (3-3) խաղաց «Լը Ավրի» դեմ խաղում։
Փարիզյան ակումբը հնարավորություն ունի թրեբլ ձեւակերպել, քանի որ շարունակվում է պայքարը Չեմպիոնների լիգայում (կիսաեզրափակչում հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիային»), իսկ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում խաղալու է «Լիոնի» դեմ։
31 խաղից հետո ՊՍԺ-ն 70 միավոր (20 հաղթանակ, 20 ոչ-ոքի, 1 պարտություն, 76 խփած ու 29 բաց թողած գնդակ)։ Մրցաշարի լավագույն ռմբարկուն հարձակվող Կիլիան Մբապեն է, ով 28 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ, իսկ բոլոր մրցաշարերում՝ 43։
0Comments