ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի պատգամավորների, նախկին գլխավոր դատախազի և հաղորդավարների նկատմամբ

Մանրամասներ
4

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի պատգամավորների, նախկին գլխավոր դատախազի և հեռուստահաղորդավարների նկատմամբ։

ՌԴ ՆԳՆ-ն քրեական մեղադրանքով կրկին հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ Ալեքսեյ Գոնչարենկոյի և Վլադիմիր Պարասյուկի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիտալի Յարեմայի, ուկրաինացի գործարար Սեյար Կուրշուտովի, ինչպես նաև ակտիվիստ Գենադի Դրուզենկոյի և հեռուստատեսության հաղորդավարներ Յանինա Սոկոլովայի և Նատալյա Մոսեյչուկի նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության հետախուզման բազայի տվյալներին։