Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար

Մանրամասներ
մահապարտ

Ովքեր հավատում են, որ թուրքերը գան այդ 2-3 պոստերում նստեն, հետո էլ առաջ չեն գալու, չարաչար սխալվում են: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:

«Ինչ եղավ Աղավնո գյուղի հետ, նույնը կատարվում է այստեղ: Մեր ազգը, ոնց հասկանում եմ, դասեր չի քաղում անցյալից: Բոլորին կոչ եմ անում, իմ մարտական ընկերներին, նաեւ Հայաստանի պաշտպանության բանակի բոլոր զորագնդերին՝ իրենց պարտքը այն չէ, որ կատարեն ինչ-որ անօրինական հրամաններ: Խնդրում եւ պահանջում եմ՝ դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ պաշտպանեն Հայաստանի պետական սահմանները, ոչ մի քայլ հետ չգնան:

Կամ մահ, կամ ազատություն: Մենք մինչեւ վերջ այստեղ ենք լինելու: Աստված բոլորիս հետ»,-ասաց նա: