Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում գրում է.
«Խոսեք, արտահայտվեք, կիսվեք ձեր մտահոգութուններով որտեղ ուզում եք, բայց լուռ ու համր մի մնացեք:
Մեզ ամեն օր կերակրում են տեխնոլոգիայով, որի անունն է «անտարբերություն» և «հուսահատություն»: Անտարբերություն տեղի ունեցող արհավիրքի նկատմամբ, հուսահատություն անելանելիությունից և արդյունքում ադապտացում իրավիճակին: Դրա վրա ծախսվում են ահռելի ֆինանսական ռեսուրսներ և սուտն ու մանիպուլացիան այլևս ունեն պետական ինստիտուցիոնալ ապահովում: Եթե դուք չեք հավատում և վստահում ոչ իշխանությանը և ոչ էլ նրան ընդդիմացողներին, դուք դառնում եք անտարբեր քաղաքական գործընթացների նկատմամբ:
Հուսահատությունը բերում է նրան, որ ձևավորվում է բևեռային մտածողության մի ֆորմուլա, որտեղ այլևս ոչ ընդունելի և վստահելի են անցյալը, ոչ ներկան և ոչ էլ հնարավոր ապագան: Շատերը սկսում են օտարել իրենցից քաղաքական գործընթացի մեջ իրենց պատասխանատվությունը և դերակատարությունը, ինչի արդյունքում օտարում են իրենցից իրենց երկիրն ու հողը, հիշողությունն ու պատկանելիությունը: Արդյունքում քոնը դանդաղ դառնում է ուրիշինը:
Ճշմարտությունը մեկն է:
Մեր երկիրն ունի քաղաքականապես և բարոյապես պարալիզացված ղեկավար, ով փորձում է պարտվածի սինդրոմը կրել ոչ թե միայնակ, այլ այն բարդել բոլորիս վրա, զրկելով այդ սինդրոմից ազատվելու թեկուզ և փոքր շանսից, նույնիսկ շանտաժ անում չհանձնվելու դեպքում:
Ես պարտվածի սինդրոմով քաղաքական պարալիտիկներին մի ողջ երկրի և ժողովրդի գերեզմանափոր դառնալու հետ երբևէ չեմ համակերպվելու, ոչ էլ անտարբերությամբ հնարավորություն տալու:
Դա հաջողվելու է, ավելին բոլոր իշխանական նարատիվները հասարակության ակտիվ պրոտեստանտ զանգվածները վերջին շրջանում ինքնուրույն են սկսել ջախջախել, արգումենտացված և շատ արագ: Հասել են հայ մարդկանց համոզմունքները, տրադիցիան, հիշողությունը կերպը վտանգելուն ու փոխելուն: Այս իշխանության որևէ թեզ այս հասարակությունն այլևս չի մարսում և օտար մարմնի պես սկսել է վանել իրենից:
Հավատացեք դա գերկարևոր երևույթ է և յուրաքանչյուրի կարծիք, խոսք, անհամաձայնություն կոտրում և փոխում է իրավիճակը:
Հավատացեք, որ ներքին շրջանակներում որոշումների ընդունման և իրականացման առումով հնարավոր պրոտեստի հետ հաշվի են նստում այս երկրի, թե ներքին և թե արտաքին ախոյանները:
Այսպես կոչված Facebook-ից դուրս կյանքում պրոտեստն ու անհամաձայնությունը ավելի թափ է հավաքել: Այդ անհամաձայնությունը ստանում է ծավալ: Անհատական պրոտեստը նույնիսկ խոսքի ու կարծիքի մակարդակով աշխատող է և վարակիչ:
P.S. Անտարբերությունը չի շարունակելու այս արհավիրքի անխափան ընթացքը, եթե խոսեք, արտահայտվեք, ընդդիմանաք և դիմադրեք:Հասել են ձեր ուղեղներին, կերպին ու տներին: Արհավիրքի շարունակականությունը հնարավոր է միայն անտարբերության պայմաններում, կըդհատվի անտարբերությունը կկանգնի արհավիրքը: Խոսեք, արտահայտվեք, կիսվեք ձեր մտահոգութուններով որտեղ ուզում եք, բայց լուռ ու համր մի մնացեք»:
0Comments