Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարցեր, որոնց համապարփակ և փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.1.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից և ծավալից:
2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ և վճռական քայլերի դիմել:
4.Հայաստանի Հանրապետությոնում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետև սառում է. եթե որևէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ և վճռական գործողությունների:
5.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ և ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության: Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարևոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում:
Չկա ավելի կարևոր հարց, որովհետև բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես:Մենք ուզում ենք աշխարհում բոլորը մեզ լավ վերաբերվեն:
Բայց ինքներս մեզ լավ չենք վերաբերվում: Սրա համար արդարացում՝ ինչքան ուզեք: Հատորներով կարելի է գրել, կամ արդեն իսկ գրված է հատորներով: Բայց սրանից իրականությունը չի փոխվում: Սիրում եմ բոլորիդ: Սա էլ՝ որևէ հանգամանքի ազդեցության ներքո չի փոխվում»:
0Comments