«Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ

Մանրամասներ
վրաստան

Վրաստանը կանգնած է Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հեռանկարի առջև այս տարվա վերջին, և «Արտաքին ազդեցության» մասին օրենքը հենց դրա դեմ է պայքարում:

Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Զուրաբաշվիլիի խոսքով՝ օրինագիծը համապատասխանում է Մոսկվայի շահերին, իշխող կուսակցությունն ընդունել է նաև մի շարք այլ օրենքներ, որոնք խոչընդոտում են երկրի ուղուն դեպի Եվրամիություն։