Վիետնամի կառավարությունում պատմել են, թե ինչ ընդգրկված կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկայի ճաշացանկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ստացված տեղեկությունների՝ որպես նախուտեստ առաջնորդներին կմատուցեն մանր ծովախեցգետնով եւ խոզի մսով սփրինգ ռոլեր եւ կանաչ մանգոյից աղցան: Հիմնական ուտեստը բաղկացած կլինի Վագյու տավարի մսից եւ սագի պաշտետից եւ կիսաքաղցր ֆերմենտացված սեւ բրնձի սոուսից, սամիթով եւ քրքումով համեմված տապակած ձողաձկից, ինչպես նաեւ լոտոսի տերեւներով փաթաթված կպչուն շոգեհարված բրնձից եւ սխտորով տապակված բանջարեղենից՝ որպես գարնիր:
Հաղորդվում է, որ որպես աղանդեր կմատուցեն վիետնամական խոհանոցի ավանդական ուտեստը՝ լոտոսի սերմերից, լոնգանից եւ սպիտակ ծառասնկերից՝ թեթեւ քաղցր սոուսով:
0Comments