Իրանը կիրակի գիշերը հարձակվել է Իսրայելի վրա՝ իր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իբրահիմ Ռաիսին․
«Այս միջոցը, որը Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է, պատրաստվել և իրականացվել է ի պատասխան սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների՝ ԻԻՀ օբյեկտների ու շահերի դեմ, հատկապես՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակման»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի։
0Comments