Սիրո մեջ 43 տարվա տարբերությունը խոչընդոտ չէ. հայտնի ռեստորատոր եւ Serafina ռեստորանային խմբի համահիմնադիր, 65-ամյա Վիտորիո Ասաֆը իր երիտասարդ սիրելիի՝ 21-ամյա մոդել Աոկի Լի Սիմոնսի հետ ռոմանտիկ հանգիստն է վայելում Սենտ Բարտս կղզում։ Վերջինս ամերիկացի հայտնի ձեռնարկատեր, գրող եւ հասարակական գործիչ Կիմորա Լի Սիմոնսի դուստրն է։
Չնայած տարիքային ահռելի տարբերությանը, երջանիկ զույգը զվարճանում է ծովափին։ Page Six-ի ձեռք բերած լուսանկարներում Վիտորիոն եւ Աոկին համբուրվում են Սենտ Բարտսի ափին:
Ավելի վաղ Աոկին Instagram-ում մի քանի լուսանկար էր հրապարակել Կարիբյան կղզի կատարած իր ուղեւորությունից, բայց ոչ մեկում նրա սիրելին չէր երեւում։
Միլանում ծնված գործարարը նաեւ լուսանկարներ է հրապարակել իր ճամփորդությունից, որտեղ պատկերված է իր ընկերներից մեկի հետ, ում, ըստ նրա, ճանաչում է «25 տարի»:
Ասաֆը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2021 թվականին, երբ նրա նախկին կինը՝ նախկին մոդել Շառլոտ Բոնստրոմը, լքեց նրան՝ իր երկվորյակ քրոջ՝ Թիերի Գիլյեի նախկին ամուսնու հետ սիրավեպի պատճառով:
0Comments