Եթե Արցախից բռնի տեղահանված որևէ քաղաքացի հանդիպում է որևէ ՔՊ-ականի հետ, դա նշանակում է, որ ինքը լավ չի տեղահանվել․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե Արցախից բռնի տեղահանված որևէ քաղաքացի հանդիպում է որևէ ՔՊ-ականի հետ, դա նշանակում է, որ ինքը լավ չի տեղահանվել։ Եթե նրանք պատրաստ են հանդիպել ՔՊ-ականների հետ, ապա տարօրինակ է, թե ինչո՞ւ մերժեցին ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպման, դրանց իշխանության ներքո իրենց տներում ապրելու առաջարկը։

Տարբերությունը չեմ պատկերացնում»։