Գազան, մինչ Իսրայելի ռազմական գործողությունը, աշխարհի ամենամեծ բացօթյա բանտն էր, իսկ այժմ դարձել է մարդկային ամենամեծ գերեզմանատունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ |
«Գերեզմանոց` տասնյակ հազարավոր մարդկանց և մարդասիրական իրավունքի շատ կարևոր սկզբունքների համար»,- ասել է նա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:
Անկլավի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31726-ի, բացի այդ, զոհերի ընդհանուր թիվը ներկայում կազմում է 73792։
0Comments