Հայկ Մարտիրոսյանն առաջատարին զիջում է մեկ միավորով

B մրցաշարում Տիգրան Հարությունյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 4,5-ական միավոր և կիսում են 3-րդ հորիզոնականը

Մոսկվայում շարունակվում է «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային ստուգատեսը: A մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայկ Մարտիրոսյանը, ով 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4 միավոր, Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը՝ 3,5-ական, իսկ Արամ Հակոբյանը՝ 3 միավոր:

B մրցաշարում Տիգրան Հարությունյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 4,5-ական միավոր և կիսում են 3-րդ հորիզոնականը: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ստանիսլավ Բոգդանովիչը: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 5 միավոր և ընթանում է առաջատարների խմբում:


 

Աղբյուր` Panorama.am