ԽՍՀՄ-ն իր նախկին տեսքով չի կարող վերածնվել. Մեդվեդև

Մանրամասներ
մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը չի կարող վերածնվել նախկին տեսքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ծնվել, մեծացել եմ Խորհրդային Միությունում, սովորել եմ այնտեղ և իմ կրթության, իմ զարգացման համար պարտական ​​եմ Խորհրդային Միությանը: Բայց ես և դուք հասկանում ենք, որ անհնար է երկու անգամ նույն ջուրը մտնել, և անհնար է Խորհրդային Միությունը վերակենդանացնել այնպես, ինչպես որ կար»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով, ԽՍՀՄ-ը Ռուսական կայսրության արժանի ժառանգորդն էր, որը ստեղծվել է տասնյակ սերունդների համատեղ աշխատանքով՝ «իր անբաժանելի մասերով»։

«Փոքր Ռուսաստանը և նոր Ռուսաստանը պետք է տուն վերադառնան»,-հայտարարել է Մեդվեդևը: