«Ալ-Նասրի» երկրպագուներն աջակցել են թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն ավելի վաղ մեկ խաղով որակազրկվել էր «Ալ-Շաբաբի» երկրպագուների հասցեին անպարկեշտ ժեստ անելու համար։
Ռոնալդուն, չնայած որակազրկմանը, ժամանել է մարզադաշտ, որտեղ իր թիմը հանդիպել է «Ալ-Հազմի» հետ (4:4): Տրիբունայում «Ալ-Նասրի» երկրպագուները ի պաշտպանություն պորտուգալացու պաստառ են կախել, որի վրա գրված է եղել՝ «CR7՝ աշխարհի լավագույն ռմբարկուն»:
Երկրպագուները նաև վանկարկել են Ռոնալդուի անունը։
Հիշեցնենք, որ որակազրկումից բացի պորտուգալացին կտուգանվի 2,6 հազար դոլարով, Ռոնալդուն ևդ 5,3 հազար դոլար պետք է վճարի «Ալ-Շաբաբին»:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 28 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։
Աղբյուր ArmSport.am
0Comments