Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն, հայուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է համառուսաստանյան սպարտակիադայի գեղասահքի կանանց մրցումների հաղթող։
Այս մասին գրում է ТАСС-ը։
Մրցումներն անցկացվում են Մագնիտոգորսկում։ Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75):
Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։
Տղամարդկանց մրցապայքարում հաղթել է Եվգենի Սեմենենկոն
0Comments