ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ժամանել է Մյունխեն: Տեսանյութում երևում է, որ բացի տիկնոջից Փաշինյանին ուղեկցում են նաև 2 դուստրը՝ Մարիամը և Արփին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
0Comments