Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը

Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան։ 

«Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Զվարթնոց օդանավակայանն էլ ֆեյսբուքյան իր էջում ուղղաթիռի մի քանի լուսանկարներ է հրապարակել ու տեղեկացրել.

««Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը»։