Բնակչության զգալի մասը պատրաստ է պաշտպանել երկիրը. Սեյրան Օհանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիայի նախադրյալներ միշտ կան: Պայքարը կարող է սկսվել ցանկացած պահի, իշխանություններն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն դրան։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«2020 թվականից հետո մենք պետք է համախմբվեինք և բարձրացնեինք բանակի պատրաստվածության մակարդակը։ Բնակչության զգալի մասը պատրաստ է պաշտպանել երկիրը, պարզապես պետք է կազմակերպել բոլոր գործընթացները։ Համապատասխան լծակներն ու հնարավորություններն իշխանությունների ձեռքում են։ Նախկինում անվտանգության ոլորտում մենք համագործակցել ենք Ռուսաստանի, ՀԱՊԿ այլ երկրների, Վրաստանի, Իրանի հետ։ Բայց դու ինքդ պետք է պաշտպանես քո սահմանները։ Խաղաղության երաշխիքը մարտունակ բանակն է և հմուտ դիվանագիտությունը»,- նշեց պատգամավորը։