Սաքսոնիայի արքայադուստրը դարձել է առաջին արիստոկրատը, որը մերկացել է Playboy-ի համար

Մանրամասներ
Playboy

Սաքսոնիայի արքայադուստր Քսենիա Ֆլորենս Գաբրիելա Սոֆի Այրիսը դարձել է առաջին արիստոկրատը, որը մերկացել է հանրահայտ Playboy ամսագրի համար: Սաքսոնիայի արքայադուստրը նշել է, որ այս ֆոտոշարքով ցանկանում է ցույց տալ՝  «յուրաքանչյուր կին գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին կա»:

37-ամյա կինը նշել է, որ կզարմանա, եթե իր ազնվական ընտանիքի անդամները գնեն ամսագիրը, բայց հուսով է, որ նրանք կհանդուրժեն դա, գրում է Daily Mail-ը:

Քսենիան վստահ է, որ իր նախապապը՝ Սաքսոնիայի վերջին թագավոր Ֆրիդրիխ Օգոստոս III-ը, «միանշանակ հավանություն կտար» իր ֆոտոշարքին։

Նա հավելել է, որ ստիպված է «անընդհատ պայքարել նախապաշարմունքների դեմ»:

Պարբերականը մանրամասնում է, որ Քսենիան Սաքսոնիայի վերջին թագավոր Ֆրիդրիխ Օգոստոս III-ի ծոռնուհին է: Նրա մայրը՝ Այրիսը, Սաքսոնիայի արքայազն Տիմոյի դուստրն է (1923-1983): Տիմոյի հայրն արքայազն Էռնստ Հենրիխն էր, Ավստրիայի արքդքսուհի Լուիզայի ամուսինը և Սաքսոնիայի վերջին թագավոր Ֆրեդերիկ Օգոստոս III-ի որդին:

Princess Xenia poses for Playboy in a shocking poolside shoot to feature in tomorrow's editionThe princess Xenia of Saxony, a popular German icon who has appeared in various mediaThe princess once appeared on a BBC show set in a house-share in Essex