Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել

Չնախատեսված եղանակային պայմանների հետևանքով Լաս Վեգասի օդանավակայանում հետաձգվել է մոտ հարյուր չվերթ

Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել: 

The Guardian-ի փոխանցմամբ, որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի սմ-ի:

Օդերևութաբանների փոխանցմամբ՝ Լաս Վեգասում վերջին անգամ ձյուն էր տեղացել 2008թ. դեկտեմբերին:

Չնախատեսված եղանակային պայմանների հետևանքով Լաս Վեգասի օդանավակայանում հետաձգվել է մոտ հարյուր չվերթ:

Բացի այդ, իշխանությունները ձյան, սառույցի ու ցածր տեսանելիության պատճառով մասամբ փակել են Լաս Վեգասից դեպի Լոս Անջելես ու Ֆենիքս տանող ճանապարհները:

;պլկյհօիւյհգֆ