«Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ ՊՆ-ը՝ վոլեյբոլի առաջնություն»․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում Հայաստանի հետ սահմանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակային զգուշացումներ է տալիս իր քաղաքացիներին` Հայաստանի տարածքի մի զգալի մասի վտանգավոր գոտի լինելու մասին, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվում է վոլեյբոլի սիրողական առաջնություն` ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի մասնակցությամբ։

Փաստորեն ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում մեր բանակը բունկերում ապահով վոլեյբոլ է խաղալու»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան