Նոր Սահմանադրություն նոր՝ 4-րդ Հանրապետության համար. դա գաղափարներից մեկն է. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Հանրային ռադիոյի եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց․ «Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա։

Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նո՞ր՝ 4–րդ հանրապետության համար»։

«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը։

Նա միևնույն ժամանակ նշեց, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի հարցը՝ քվեարկությամբ, իսկ իրենք հանրաքվեն չեն կեղծի։

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց հարցին, թե Ադրբեջանի ճնշումներո՞վ են արդյոք պայմանավորված Սահմանադրության փոփոխությունները։ Ասաց միայն, որ այդ մասին շատ են խոսում։