Չինացի փորձագետները կլոնավորել են վերացող տեսակի տիբեթյան ցուլերին

Մանրամասներ
հորթ

Չինացի փորձագետները բարեհաջող կլոնավորել են երկրի հարավ-արևմտյան հատվածում տիբերթյան լեռնային գոտում՝ 3,5 կմ բարձրության վրա, բնակվող Zhangmu և Apeijiaza տեսակի ցուլերին, որոնք վերացող են համարվում, հայտնում է Xinhua գործակալությունը:

Նշվում է, որ ամեն տեսակից կլոնավորվել է չորսական որձ ցուլ:

«Սա տիբեթյան խոշոր եղջերավոր անասունների աշխարհում առաջին հաջող կլոնավորումն էր», - նշվում է նյութում:

Չինացի գիտնականները վերջին տարիներին կլոնավորման այլ փորձեր են անցկացրել, մասնավորապես՝ խոզերի, ձիերի, կատուների և շների վրա։