Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ալժիրի հավաքականը, հայտնում է RMC Sport-ը։
L’Equipe-ը հայտնում է, որ 51-ամյա մասնագետը մերժել է Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին առաջարկը, քանի որ հույս ունի դառնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ:
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, մոտ ապագայում տեղի կունենա բանակցությունների նոր փուլ։ Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հովանավորներ է փնտրում Զիդանին շատ մեծ առաջարկ անելու համար։ Բացի այդ, պնդում են, որ Ալժիրից գաղթած Զիդանի հարազատները խորհուրդ են տվել նրան լրջորեն ուսումնասիրել աֆրիկյան հավաքականի հետ աշխատելու տարբերակը։
Զիդանի վերջին աշխատանքը եղել է Մադրիդի «Ռեալում», որտեղից նա հեռացել է 2021 թվականի ամռանը։
Հունվարի 24-ին Ալժիրի հավաքականը հայտարարել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադիին պաշտոնանկ անելու մասին։ Նրա հետ ալժիրցիները չկարողացան դուրս գալ Աֆրիկայի գավաթի փլեյ-օֆֆ՝ սենսացիոն կերպով զբաղեցնելով վերջին տեղը D խմբում:
Աղբյուրը՝ ArmSport.am
0Comments