2018-ին նախորդ իշխանությունը ՌԴ-ից լրջագույն զինտեխնիկա պետք է գներ. Փաշինյանի թեթեւ ձեռքով այն չեղարկվեց. Նահապետյան

Մանրամասներ
նիկոլ

Գաղտնիք է, թե ինչ զինամթերք է Ռուսաստանը մատակարարում Հայաստանին. Զւինատեսակի մասին բարձրաձայնելով դու անուղղակի ցույց ես տալիս քո բանակի  մոտակա կամ հեռակա մարտավարական կամ ռազմավարական խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Օրինակ, եթե գնում ես զրահատեխնիկա,  տանկեր, ակնհայտ է, որ դրանք հարձակողական զինտեխնիկա են: Պետք է գնվեն այն զենքերը, որի կարիքը Հայաստանն ունի: 44-օրյա պատերազմը ցույց տվեց մեր թույլ կողմերը, այդ ժամանակ երկինքը լրիվ Ադրբեջանին էր: Այդ հաղթանակը Ադրբեջանն ունեցավ երկնքում իր առավելությունն օգտագործելով:

2018-ին նախորդ իշխանությունները, հաշվի առնելով քառօրյա պատերազմի դասերը, ՌԴ-ից պայմանագրով վարկ էին վերցրել, որպեսզի գնեն լրջագույն զինտեխնիկա, որով կչեզոքացնեին հակառակորդի երկնքում ունեցած առավելությունը: Այդ պայմանագիրը կար մի քանի հարյուր միլիոն դոլարի: Փաշինյանի թեթեւ ձեռքով այդ պայմանագիրը չեղարկվեց: Ինչո՞ւ չեն խոսում սրա մասին: Պետք է 2018-ին այս պայմանագիրը կյանքի կոչվեր, ոչ թե մետաղի ջարդոն ինքնաթիռները բերեին այստեղ: Այսինքն դու կանխամտածված հակառակորդին տվել ես երկնքում առավելություն ունենալու հնարավորություն»,-ասաց նա: