ՈՒԵՖԱ-ն Ձեր կողքին է. Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին վերընտրվելու կապակցությամբ

Մանրամասներ
Արմեն Մելիքբեկյան

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին վերընտրվելու կապակցությամբ, նա նշել է.

«ՈՒԵՖԱ-ն Ձեր կողքին է՝ տեսնելով, որ ՀՖՖ-ն մեծ քայլեր է ձեռնարկում իր ողջ ներուժն օգտագործելու համար։ Հաստատ գիտեմ՝ ձգտելու եք շարունակելու Ձեր արդյունավետ աշխատանքը»։