Ով այսօր կլինի առաջնորդ, կկարողանա գեներացնել պայքարի ոգին, կկանգնենք նրա կողքին․ Օհանյան

Մանրամասներ
հանրահավաք

«Մենք չկարողացանք համախմբել հասարակության լայն մասսաներին իշխանափոխության համար, քանի որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան»։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Իշխանություններն ամեն ինչ անում են ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ դատաիրավական համակարգում կառավարումը զավթելու համար։ Նրանց հեռացնելու համար ավելի լայն կոնսոլիդացիա է պետք »,- նշել է Օհանյանը։

«Փորձել ենք գեներացնել մեր պայքարի ոգին, շարունակելու ենք պայքարել հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների համար՝ ի տարբերություն այսօրվա իշխանությունների» ,- ասել է պատգամավորը։ 

Օհանյանը նշել է, որ բնակչության մի մասը սոցիալական լուրջ խնդիրներ ունի, մյուս մասը թմբիրի մեջ է:

Պատգամավորը նշել է՝ պայքարի ոգին գեներացնելու դաշտը բաց է․

«Ով այսօր կլինի առաջնորդ, կկարողանա գեներացնել պայքարի ոգին, կկարողանա համախմբել ժողովրդին, մենք կկանգնենք նրա կողքին», - հավելել է նա: