Փաշինյանի պլանը՝ զոհաբերել Արցախը, որ Արևմուտքը ճնշի Ալիևին պայմանագիր ստորագրել, ձախողվեց․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի պլանը՝ զոհшբերել Արցախը, որ Արևմուտքը ճնշի Ալիևին պայմանագիր ստորագրել, ձախողվեց։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․

«Երբ Փաշինյանը կրկին զրոյական կետից է խոսում, դա մեզ համար առնվազն որպես ահազանգ պետք է հնչի։ Նախկինում ասված զրոյական կետը նշանակում էր մեր բոլոր նվաճումները դարձնել զրո։

Ալիևի համար խաղաղության պայմանագիրը հրատապ չէ, Փաշինյանն է հուսահատ ձգտում դրան։ Ալիևը մտածում է, որ ուժեղ բանակ ունի, Ռուսաստանը խրված է Ուկրաինայում, իսկ Հայաստանը, լավագույն դեպքում, 10-15 տարի հետո ուժեղ բանակ ստեղծի։

Ալիևը հաշվարկում է, որ երբ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվի, ինքը կարող նպաստավոր պայմաններում ավելի շատ ստանալ պատերազմով։ Օրինակ եթե տարածաշրջանային մեծ պատերազմ սկսվի, Իսրայելը հարվածի Իրանին, ապա Ադրբեջանն էլ կարող է սկսել գրոհը Զանգեզուրի ուղղությամբ, հետո, տեսնելով Իրանի թուլացումը, գնա այնտեղի ադրբեջանցի ապստամբներին օգնելու»,-նշել է Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․