ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ մոբիլիզացիայի երկրորդ ալիքի կարիք չկա։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 14-ին՝ տարվա արդյունքներն ամփոփելիս։
Հատուկ ռազմական գործողության գոտում մոբիլիզացված է 244 հազար մարդ, ճշտել է Պուտինը։ Նրա խոսքով՝ սկզբում «շատ հեգնանք» կար զորակոծվածների նկատմամբ, բայց «տղաները լավ են կռվում»։
«Մենք մասնակի մոբիլիզացիա ենք անցել, 300 հազար մարդ ենք զորակոչել ... Տղերքը լավ են կռվում։ Մոբիլիզացվածներից կա 14 Ռուսաստանի հերոս... Տղամարդկանց հոսքը չի նվազում»,- ասել է ՌԴ նախագահը։
«Դե ինչի՞ն է պետք մոբիլիզացիան։ Այսօր նման անհրաժեշտություն չկա»,- եզրափակել է ՌԴ ղեկավարը։
Ռուսաստանում սպասվու՞մ է մոբիլիզացիայի 2-րդ ալիք․ Պուտին
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments