Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի տեսքով փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 1231 ուսանողի և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 1844 ուսանողի ուսման վարձը։
Sputnik Արմենիայի փոխացմամբ, ՀՀ կառավարության ճեպազրույցում այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Նրա խոսքով` առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը կհաստատվ մի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19–ը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ներդնել։
«Դրանք այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը կամ ուսանողների ծնողները»,–ասաց նա։
0Comments