TourRadar ընկերությունը փնտրում է երկու մարդու, ովքեր մինչ այդ երբեք չեն հանդիպել։ Խնդիրն է՝ այցելել հինգ քաղաք հինգ տարբեր մայրցամաքներում եւ սոցցանցերում պատմել իրենց փորձի մասին։ Զույգին կուղեկցի պրոֆեսիոնալ տեսանկարահանող խումբ, բոլոր ծախսերը ծածկվում են։ Ճամփորդությունը կտեւի 50-60 օր, բայց ուղղությունները չեն նշվում. դա պետք է անակնկալ լինի մասնակիցների համար։ Հայտ ներկայացնելու համար հարկավոր է երկու րոպեանոց տեսանյութ ներկայացնել՝ բացատրությամբ, թե ինչու պետք է հենց ձեզ ընտրեն, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։
Երազանքի աշխատանք
Ճամփորդություններ անծանոթի հետ
0Comments