Ford ընկերությունը բացել է նոր սերնդի «տաք» Focus ST-ի մասին տեղեկատվությունը։ Մոդելը կառաջարկվի հեչբեքի թափքով եւ բենզինային կամ դիզելային շարժիչով։ Մեքենայի վաճառքը Եվրոպայում կսկսվի այս տարվա ամռանը՝ գրում է Motor-ը։
Նոր Ford Focus ST-ն ունի 2,3 լիտրանոց բենզինային EcoBoost կամ 2 լիտրանոց դիզելային EcoBlue շարժիչ։ Բենզինային շարժիչը ստացել է օպտիմալացված ինտերկուլեր, հետադարձ ճնշումը նվազեցնող միացման եւ անջատման յուրօրինակ համակարգ։
Ավտոմեքենան ունի վեցաստիճանի մեխանիկական կամ յոթաստիճանի ավտոմատ կառավարման փոխանցման տուփ՝ Adaptive Shift Scheduling ֆունկցիայով, որը անցման ալգորիթմը համապատասխանեցնում է վարելու ոճին։
Դիզելային շարժիչով ավտոմեքենաները միայն մեխանիկական կլինեն։
0Comments