Թեքահարթակով բարձրանալու ժամանակ համարյա մեջքի վրա ընկնում էի․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ համարյա

Փաստաթղթերով մեզ մոտ ամեն ինչ կարգին է, որ մենք սահմանել ենք, որ բոլոր շենքերը հարմարեցված եւ մատչելի պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց շատ դեպքերում պրակտիկայում հանդիպում ենք պրոբլեմների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մի դեպք պատմեց՝ նշելով. «Երկու օր առաջ մի շենքում փորձեցի թեքահարթակով բարձրանալ, բայց բարձրանալու ժամանակ համարյա մեջքի վրա ընկնում էի, որովհետեւ էդ թեքահարթակի անկյունն այնքան մեծ էր, որ 4*4 ավտոմեքենայով պետք է բարձրանալ: Սա համատարած երեւույթ է: Փաստաթղթով ընդունում ենք շենքը, մեկը չի ասում՝ հլը սպասի մի հատ օգտագործեմ, տեսնեմ՝ օգտագործելի է, թե ոչ: Թեքահարթակ կա՞, իհարկե, կա, կգրեն, որ կա, բայց ոչ մեկը չի փորձի դա օգտագործել:

Եվ երբ հաշմանդամություն ունեցող մարդը ուզենա բարձրանալ, կպարզվի, որ աստիճաններով ավելի հեշտ էր բարձրանալ, քան այդ նորահայտ թեքահարթակով»: