Իսրայելական ընկերությունն առաջին մասնավոր տիեզերանավը Լուսին կուղարկի

Beresheet կամ Genesis անվանումը ստացած տիեզերանավը կուղարկվի Ֆլորիդայից

Իսրայելական ընկերությունն այս շաբաթ առաջին մասնավոր տիեզերանավը Լուսին կուղարկի:

 AP-ն հաղորդում է, որ SpaceIL մասնավոր ընկերությունը եւ Israel Aerospace Industries պետական ընկերությունը հայտնել են, որ Beresheet կամ Genesis անվանումը ստացած տիեզերանավը կուղարկվի Ֆլորիդայից, որտեղ SpaceX Falcon հրթիռով արձակվելուց հետո կսկսի իր մի քանի ամսյա ուղեւորությունը դեպի Լուսին:

Արձակումը նախատեսված է շաբաթվա վերջին: Գրեթե լվացքի մեքենայի չափի փոքրիկ տիեզերանավը վայրէջքից առաջ մի քանի պտույտ պետք է գործի: