Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ կառավարության նոր աջակցության ծրագիրը՝ նոյեմբեր-դեկտեմբերին 50 000 դրամ բաժանել, այն էլ ոչ բոլոր արցախցիներին, ոչ մի հումանիտար հիմք չունի:
Քանի որ շատ արցախցիներ սկսել են ջոկել, որ հենց ՀՀ կառավարությունն է սառեցրել իրենց աշխատավարձերն, թոշակներ ու նպաստները, ու նաև հրաժարվում է հետագայում վճարել 4-րդ եռամսյակի համար, ապա ՀՀ կառավարությունը որոշել է որպես շանտաժի գործիք (кнут и пряник) օգտագորել այս 50 000-ական գումարները:
Մարդկանց մեջ սերմանում են, որ բողոքեք և ձեր ուզածը պահանջեք, դրանից էլ կկտրենք, ձեզ լավություն ենք անում, իսկ դուք անշնորհակալ եք, գաղափարները:
Իրականում, սիրելի Արցախցիներ, ձեզ լավություն են անում ձեր իսկ գրպանից, քանի որ բոլոր ձեզ հասանելիք գումարները նախատեսված են եղել 2023թ. ՀՀ բյուջեով:
Ավելին, Հայաստան են մտնում տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք նախատեսված են ձեր կարիքները հոգալու համար, բայց այդ կարիքները հոգում են անհատ անձինք, բարերաներ կամ մասնավոր ընկերույուններ:
Քանի որ ուշ թե շուտ դուք բոլորդ հասկանալու եք, որ ձեր երկիրը ծախել են, ոչ թե նախկինները կամ ռուսները կամ դաշնակները, այլ ՀՀ ներկայիս վարչապետը ու իր արցախյան մանկլավիկները, ապա ձեզ պետք է
ա. Այնպես անել, որ դուք միշտ կախյալ վիճակում լինեք ՀՀ կառավարությւոնից
բ. Ընթացքում զզվեք ու արտագաղթեք Հայաստանից
գ. Ավելի շատ զզվեք ու ետ վերադառնաք Ադրբեջան, որպեսզի նիկոլն ու ալիևը ասեն ոչ մի էթնիկ զտում չի եղել»:
0Comments