«ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից». վարչապետ

Մանրամասներ
նիկոլ արցախ տարհանում

«ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել. չեմ ուզում հետևություններ անել թեմայի հետ կապված, գուցե շատերը գնում են ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու:

Կոչ եմ անում մեր քույրերին ու եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ ՀՀ-ում մնալը:

Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան: