Ձեռք բերված պայմանավորվածութուններով ընդգծվել է ՀՀ ինքնիշխանությունը 29,800 քկմ-ի վրա, ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու մասին խոսք չկա

Մանրամասներ
կառավարություն

Գրանադայում ձեռք բերված պայմանավորվածութուններով, հայտարարություններով ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի վրա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա։

Անկլավներ, միջանցք հանձնելու մասին ֆեյք լուրեր տարածողնրը դեմ են ձեռք բերված պայմանավորվածութուններին, հետևաբար դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա»,- գրել է Չախոյանը։