Մարսելի քաղաքապետն ասել է, որ քաղաքը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։
Նա պարզաբանել է, որ երեկ Մարսելում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են նաեւ սենատորներ ու պատգամավորներ։
Խուրշուդյանն աննախադեպ է անվանել նաև քաղաքապետի մասնակցությունը, ով ելույթ է ունեցել: Խուրշուդյանը հատկապես ընդգծել է Ֆրանսիայի երկրորդ քաղաքի քաղաքապետի խոսքի կարևորությունը, ում խոսքը լուրջ արժեք ունի ֆրանսիական իշխանությունների համար։
«Նա հայտարարեց, որ եթե ժամանակին Անատոլ Ֆրանսը (ֆրանսիացի գրող - խմբ.) դարձավ Արևելքի ձայնը, իսկ Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը շատ սահմանափակ էր, ապա այսօր դա հնարավոր չէ թաքցնել։ Քաղաքի քաղաքապետը հավելեց, որ եթե հարձակման տակ է գոնե մեկ հայ, ապա հարձակման է ենթարկվում ողջ Ֆրանսիան։ Այս խոսքերը նշանակում էին կոնկրետ գործողությունների կոչ»,- ընդգծել է նա։
0Comments