Մարտակերտի բնակիչ Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտակերտը թորքը էդպես էլ չկարողացավ գրավել` մարտագործողություններով:
Այսօր դուրս եկանք, ցավոք...
Ու երևի առաջինը թուրքական գորշ գայլեր ջոկատն է մտել Մարտակերտ:
Ճանապարհին, հենց սկզբից, այդ ջոկատը զինված մեզ պատահեց, մատներով գորշ գայլերի նշանն էին ցույց տալիս:
Տեր Աստված, տեսնես ինչ վիճակում է այս պահին Մարտակերտը:
Բորենիների երազած դրախտային և լեգենդար Մարտակերտը»:
0Comments