28% մասնակցության դեպքում 32% հավաքելը ցուցիչ է, որ իշխանությունը կորցրել է «սիրելի ժողովրդի» անունից որոշումներ կայացնելու լեգիտիմությունը

Մանրամասներ
քպ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընտրությունները ցույց տվեցին երկու շատ կարևոր կետ
Իշխանության իրական աջակցությունը նվազագույն է, մեկ տարի նախընտրական քարոզ անելը, 200000 միլիոն դրամից ավելի ծախսելը և 28 տոկոս մասնակցության դեպքում 32 տոկոս հավաքելը։

Սա իրականում ցուցիչ է այն բանի, որ իշխանությունը կորցրել է «սիրելի ժողովրդի» մեծամասնության անունից որոշումներ կայացնելու լեգիտիմությունը։

Եվ սա արդեն «թավշյա» Հայաստանի բացարձակ նոր իրականությունն է։

Այլ կերպ ասած «Սիրելի ժողովրդի» իրական վերաբերմունքը պայթեց բոլոր թրքասերների երեսին։

Դա փաստ է։
Եվ երկրորդ. քաղաքական դաշտում խելահեղ վակուում է։
Մոտակա ապագայում այդ վակուումը մարգինալներով լցվելու վտանգ գոյություն ունի։

Դա վատ է, ավելի ճիշտ շատ, շատ, շատ վտանգավոր:
Ամեն դեպքում, այս ընտրությունները շրջադարձային էին «թավշյա» Հայաստանի քաղաքական պատմության մեջ։
Ի դեպ, արդեն էական կապ չունի, թե ո՞վ է դառնալու քաղաքապետ։ Բնավ կապ չունի»:

Արման Աբովյան