Կառավարությունն առաջարկել է այլ գերատեսչությունների եւս կրճատել ծառայողական մեքենաները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Վարչապետի աշխատակազմը մոտ երկու շաբաթ առաջ որոշում է կայացրել ավտմեքենաների կտրուկ կրճատման վերաբերյալ: Հաշվի առնելով մեր փորձը, մենք մի քանի օր առաջ վարչապետի հանձնարարությամբ սկսցել գործընթացը եւ նաեւ առաջարկի տեսքով առաջարկվել է այլ պետական մարմիններին, որոնք կառավարությանը ենթակա չեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ այլ գերատեսչություններից այս պահին արձագանքներ չունեն եւ հետեւաբար չեն կարող ասել, թե մեքենարեը քանի տոկոսով կկրճատվեն. «Տրամաբանությունն այն է, որ նախարարից բացի ամեն գերատեսչությունում այլ պաշտոնյա իրեն կցված ավտոմեքենա պետք է չունենա»,-ասաց նա:
0Comments