«Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ: Եվ այստեղ ԱԺ-ն ու Արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն»,- այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ԿԲ հաշվարկներով, այսօր 300 մլրդ դրամ բանավեճային փուլում է և այդ գումարը ոչ մեկինը չէ, որովեհտև դատական համակարգը ժամանակին լուծում չի տալիս:
Փաշինյանը նշեց, որ անցած տարեվերջին բանկիրների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են խնդրին լուծում տալ:
Նրա կարծիքով՝ այդ գումարը շուկայում հայտնվելը կօգնի տոկոսադրույքների նվազեցմանը:
Փաշինյանը հանձնարարեց արագ մշակել օրենսդրական փոփոխություններն և ուղարկել ԱԺ:
0Comments