Արսեն Զախարյանը չի ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում

Մանրամասներ
արսեն զախարյան

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է ընդլայնված կազմը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» նորեկ, 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականի կազմից։

Մոսկվայի «Դինամոյից» Իսպանիա տեղափոխված Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։

Ռուսաստանի հավաքականում Զախարյանը հանդես է գալիս 2018 թվականից՝ 34 խաղում խփելով 6 գոլ, կատարելով 3 գոլային փոխանցում։