Արդեն 2 տարի է ինչ անցել եմ հնդկական արտադրության ատամի մածուկի

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հնդկաստանը երեկ տիեզերական ապարատ իջեցրեց Լուսնի վրա։

Այս իրադարձությունը բացի տիեզերականից ունի մեկ այլ կարևոր նշանակություն ևս։

Սա Հնդկաստանի որպես տեխնոլոգիական տերության հաստատումն է։

Վերջին տարիներին Հնդկաստանի տեխնոլոգիական հաջողությունները ունեն մեկ պատճառ՝ Պետության կողմից նպատակային և հասցեական տեխնոլոգիական քաղաքականության իրականացում։

Սրա հետևանքն է նաև հնդկական ռազմաարդյունաբերության բեկումը և հնդկական յունիքորների մեծ քանակի առկայությունը։ 2022-ի մայիսի տվյալներով Հնդկաստանում յունիքորների քանակը հատել էր 100-ի սահմանը, և ընդհանուր գնահատվում էին 333 միլիարդ։

Հ.Գ Արդեն 2 տարի է ինչ անցել եմ հնդկական արտադրության ատամի մածուկի»:

Վահրամ Մարտիոսյան