Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախից հերքում են

Մանրամասներ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին    ժամը 15։15-ի սահմաններում  փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այդ մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: